Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

1. Ցանկացած Պետություն սույն Համաձայնագրի ստորագրման, վավերացման կամ դրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ իր համար պարտադիր չի համարում 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն նշված կետերով այն բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որոնք ներկայացրել են այդպիսի հայտարարություն:

2. Եթե վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը հանձնելիս Պետությունը կատարում է, սույն հոդվածի 1-ին կետից բացի, այլ վերապահում, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը այդ վերապահման մասին հաղորդում է այն Պետություններին, որոնք մինչ այդ ի պահ են հանձնել իրենց վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը և դեռևս չեղյալ չեն հայտարարել սույն Համաձայնագիրը: Վերապահումը համարվում է ընդունված, եթե նշված Պետություններից որևէ մեկը նման հաղորդագրություն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում առարկություն չի ներկայացնում այդ վերապահումն ընդունելու վերաբերյալ: Հակառակ դեպքում վերապահումը չի ընդունվում, և եթե վերապահում ներկայացրած Պետությունը հետ չի վերցնում այն, Պետության կողմից ի պահ հանձնված վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ուժի մեջ չի մտնում: Սույն կետի կիրառման նպատակով կանտեսվեն այն Պետությունների առարկությունները, որոնք միացել են Համաձայնագրին կամ վավերացրել այն սույն կետը չկիրառելու վերաբերյալ իրենց կողմվից արված վերապահումներով:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի վերապահումն ընդունվել է սույն Համաձայնագրի ստորագրման Արձանագրության մեջ, կամ որը, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, միացել է վերապահումով կամ արել է վերապահում, որն ընդունվել է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, ցանկացած պահի կարող է հետ վերցնել վերապահումը` այդ մասին ծանուցում ուղարկելով Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։