Հոդված 23
Հոդված 23
Ի լրումն սույն Համաձայնագրի 20-րդ և 21-րդ հոդվածներում նշված ծանուցումների՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է 14-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝
ա) սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի համաձայն կատարվող վավերացումների և նրան միանալու մասին,
բ) 14-րդ հոդվածի համաձայն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետների մասին,
գ) սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարումների մասին,
դ) 16-րդ հոդվածի համաձայն սույն Համաձայնագրի դադարեցման մասին,
ե) սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների մասին,
զ) սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի համաձայն ստացված հայտարարությունների և ծանուցումների մասին,
է) սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր լրացման ուժի մեջ մտնելու մասին: