Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Համաձայնագրի որոշ դրույթների կիրառումը Պայմանավորվող կողմ չհանդիսացող Պետությունների տարածքում գրանցված տրանսպորտային միջոցներով իրականացվող ավտոճանապարհային փոխադրումների նկատմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3 Համաձայնագրի որոշ դրույթների կիրառումը Պայմանավորվող կողմ չհանդիսացող Պետությունների տարածքում գրանցված տրանսպորտային միջոցներով իրականացվող ավտոճանապարհային փոխադրումների նկատմամբ

1. Պայմանավորվող կողմ չհանդիսացող Պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցով իրականացվող ավտոճանապարհային փոխադրումների նկատմամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում կիրառում է սույն Համաձայնագրի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված դրույթներից ոչ պակաս խիստ դրույթներ:

2. Սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմ չհանդիսացող Պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցի դեպքում ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է սույն Համաձայնագրի հավելվածում նշված բնութագրերին համապատասխանող հսկողության միջոցի փոխարեն պարզապես պահանջել վարորդի կողմից ձեռագիր լրացված օրական գրառումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։