Հոդված 9. Բացառություններ
Հոդված 9 Բացառություններ
Ճանապարհային անվտանգությունը չխաթարելու պայմանով և կանգառի հարմար վայր հասնելու նպատակով վարորդը կարող է շեղվել սույն Համաձայնագրի դրույթներից անհրաժեշտ չափով` անձանց, տրանսպորտային միջոցի և բեռի անվտանգությունը երաշխավորելու համար: Վարորդը պետք է նշի այդ դրույթներից շեղվելու բնույթը և պատճառը հսկիչ սարքի գրանցման թերթիկում կամ իր պարտականությունների մատյանում: