Հոդված 13. Պաշտպանության այլ միջոցներ
Հոդված 13. Պաշտպանության այլ միջոցներ
Իրենց տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը, զարգացումը և խթանումն ապահովելու նպատակով յուրաքանչյուր Մասնակից պետություն ջանքեր է գործադրում, որպեսզի.
ա) ընդհանուր քաղաքականություն որդեգրի, որն ուղղված կլինի հասարակության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության խթանմանը և պլանավորման ծրագրերում այդ ժառանգության պաշտպանության ընդգրկմանը,
բ) նշանակի կամ ստեղծի իր տարածքներում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության իրավասու մեկ կամ մի քանի մարմիններ,
գ) խթանի գիտական, տեխնիկական և գեղարվեստական գիտությունները, ինչպես նաև գիտահետազոտական մեթոդաբանությունները` ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության արդյունավետության նպատակով,
դ) ընդունի համապատասխան իրավական, տեխնիկական, վարչական և ֆինանսական միջոցներ` ուղղված.
i. ոչ նյութական մշակութային ժառանգության կառավարման ուսումնական հաստատությունների ստեղծմանը կամ ամրապնդմանը և այդ ժառանգության փոխանցմանը` դրա ներկայացման ու արտահայտման համար նախատեսված ֆորումների և տարածքների միջոցով,
ii. ոչ նյութական մշակութային ժառանգության մատչելիության ապահովմանը` հարգելով այդպիսի ժառանգության առանձնահատուկ տարրերի մատչելիությունը կարգավորող ընդունված փորձը,
iii. ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող փաստաթղթերով զբաղվող հաստատությունների ստեղծմանը և այդ փաստաթղթերի մատչելիությունը դյուրին դարձնելուն: