Անցնել բովանդակությանը

Հոդված 38. Փոփոխություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Փոփոխություններ

1. Մասնակից պետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին հասցեագրված գրավոր ծանուցման միջոցով կարող է փոփոխություններ առաջարկել սույն Կոնվենցիային: Գլխավոր տնօրենը այդ ծանուցումն ուղարկում է բոլոր Մասնակից պետություններին: Եթե նշված ծանուցումն ուղարկելու օրվանից վեց ամսվա ընթացքում Մասնակից պետությունների առնվազն կեսն այդ առաջարկության վերաբերյալ դրական պատասխան է տալիս, Գլխավոր տնօրենը ներկայացնում է այդ առաջարկը Գլխավոր խորհրդաժողովի հաջորդ նիստին` քննարկման և հնարավոր ընդունման համար:

2. Փոփոխություններն ընդունվում են ներկա և քվեարկող Մասնակից պետությունների ձայների երկու երրորդով:

3. Ընդունվելու դեպքում սույն Կոնվենցիայի փոփոխությունները ներկայացվում են Մասնակից պետություններին` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու նպատակով:

4. Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո, սակայն միայն այն Մասնակից պետությունների նկատմամբ, որոնք վավերացրել, ընդունել, հաստատել կամ միացել են այդ փոփոխություններին: Հետագայում յուրաքանչյուր Մասնակից պետության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում է փոփոխությունները, այդ փոփոխությունները ուժի մեջ է մտնում Մասնակից պետության կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

5. 3-րդ և 4-րդ կետերով հաստատված ընթացակարգը չի կիրառվում Կոմիտեի Մասնակից պետությունների թվաքանակին վերաբերող 5-րդ հոդվածի փոփոխությունների նկատմամբ: Նման փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից:

6. Սույն Կոնվենցիայի Մասնակից դարձող պետությունը, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, եթե նա այլ մտադրության մասին չի հայտնել, համարվում է.

ա) սույն Կոնվենցիայի լրացված տարբերակի Մասնակից, և

բ) սույն Կոնվենցիայի չփոփոխված տարբերակի Մասնակից, որի համար փոփոխությունները պարտադրող չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։