Հոդված 14. Կրթությունը, իրազեկության բարձրացումը և ներուժի ամրապնդումը
Հոդված 14. Կրթությունը, իրազեկության բարձրացումը և ներուժի ամրապնդումը
Յուրաքանչյուր Մասնակից պետություն բոլոր համապատասխան միջոցներով ջանքեր է գործադրում.
ա) ապահովելու համար հասարակության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության ընդունումը, բարելավումը և դրա նկատմամբ հարգանքը, մասնավորապես.
(i) կրթության, իրազեկության բարձրացման և տեղեկատվական ծրագրերի միջոցով, որոնք հասցեագրված են ընդհանուր հասարակությանը, հատկապես` երիտասարդներին.
(ii) շահագրգիռ համայնքների և խմբերի ներսում հատուկ կրթական և ուսումնական ծրագրերի միջոցով.
(iii) ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար կարողությունների ամրապնդման գործողությունների, մասնավորապես կառավարման և գիտական հետազոտությունների միջոցով, և
(iv) ոչ պաշտոնական եղանակներով գիտելիքների փոխանցման միջոցով.
բ) տեղեկացնելու համար հասարակությանը նման ժառանգությանը սպառնացող վտանգների և սույն Կոնվենցիայի իրագործմանն ուղղված գործողությունների մասին,
գ) խթանելու համար ոչ նյութական մշակութային ժառանգության արտահայտման համար անհրաժեշտ բնական տարածքների և հիշարժան վայրերի պահպանման հարցերին վերաբերող կրթությունը: