Հոդված 22. Միջազգային աջակցության կառավարման պայմանները
Հոդված 22. Միջազգային աջակցության կառավարման պայմանները
1. Կոմիտեն հաստատում է միջազգային աջակցություն ստանալու հայտերի ուսումնասիրման ընթացակարգը և հստակեցնում է, թե ինչպիսի տեղեկատվություն պետք է լինի հայտերում, ինչպիսիք են նախատեսվող միջոցները և պահանջվող միջամտությունները` դրանց հետ կապված ծախսերի հաշվարկի հետ միասին:
2. Հրատապ դեպքերում աջակցություն ստանալու հայտը Կոմիտեի կողմից ուսումնասիրվում է որպես առաջնային հարց:
3. Որոշում կայացնելու նպատակով Կոմիտեն ձեռնարկում է այնպիսի ուսումնասիրություններ և խորհրդատվություններ, որոնք անհրաժեշտ է համարում: