Հոդված 36. Չեղյալ հայտարարելը
Հոդված 36. Չեղյալ հայտարարելը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:
2. Չեղյալ համարելու մասին ծանուցվում է գրավոր փաստաթղթի միջոցով, որը հանձնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին:
3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ փաստաթղթի ստանալուց տասներկու ամիս հետո: Այն ոչ մի դեպքում չի ազդում Կոնվենցիան չեղյալ հայտարարած Մասնակից պետության ֆինանսական պարտավորությունների վրա` մինչև Կոնվենցիայի չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու օրը: