Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Կոմիտեի գործառույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Կոմիտեի գործառույթները

Առանց վնասելու սույն Կոնվենցիայով շնորհված այլ լիազորությունները` Կոմիտեի գործառույթներն են.

ա) խթանել Կոնվենցիայի նպատակները և խրախուսել ու հետամուտ լինել դրանց իրագործմանը,

բ) խորհրդատվություններ տրամադրել լավագույն փորձի վերաբերյալ և առաջարկություններ նախապատրաստել ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջոցների վերաբերյալ,

գ) 25-րդ հոդվածի համաձայն` նախապատրաստել և Գլխավոր վեհաժողովի հավանությանը ներկայացնել Հիմնադրամի միջոցների օգտագործման ծրագրի նախագիծը,

դ) 25-րդ հոդվածի համաձայն` ուղիներ որոնել Հիմնադրամի միջոցների ավելացման համար և այդ նպատակով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ,

ե) նախապատրաստել և Գլխավոր վեհաժողովի հաստատմանը ներկայացնել Կոնվենցիայի իրականացմանն ուղղված օպերատիվ հրահանգներ,

զ) 29-րդ հոդվածի համաձայն` քննարկել Մասնակից պետությունների զեկույցները և ամփոփել դրանք Գլխավոր վեհաժողովի համար,

է) քննարկել Մասնակից պետությունների կողմից ներկայացվող պահանջները և այնուհետև, Կոմիտեի կողմից մշակված ու Գլխավոր վեհաժողովի կողմից հաստատված օբյեկտիվ չափանիշների համապատասխան, ընդունել որոշումներ, որոնք վերաբերում են.

i. 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներում հիշատակվող առաջարկությունների ընտրությանը և ցուցակագրմանը,

ii. 2-րդ հոդվածի համաձայն` միջազգային օգնության տրամադրմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։