Անցնել բովանդակությանը

Հոդված 26. Մասնակից պետությունների անդամավճարները Հիմնադրամին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Մասնակից պետությունների անդամավճարները Հիմնադրամին

1. Չբացառելով ցանկացած լրացուցիչ կամավոր անդամավճար` սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունները պարտավորվում են առնվազն երկու տարին մեկ անգամ Հիմնադրամին մուծել անդամավճարներ, որոնց չափը որոշում է Գլխավոր վեհաժողովը` բոլոր պետությունների նկատմամբ կիրառվող միասնական տոկոսային դրույքաչափի ձևով: Գլխավոր վեհաժողովի որոշումն ընդունվում է ներկա և քվեարկող այն Մասնակից պետությունների ձայների մեծամասնությամբ, որոնք չեն արել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունը: Մասնակից պետության անդամավճարը չի կարող գերազանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջե վճարվող նրա սովորական անդամավճարի 1 տոկոսը:

2. Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիայի 32-րդ և 33-րդ հոդվածներում հիշատակված ցանկացած պետություն իր վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ներկայացնելու պահին կարող է հայտարարել, որ իր համար պարտադրող չեն լինելու սույն հոդվածի 1-ին կետի դրույթները:

3. Սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունը, որն արել է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված հայտարարությունը, ջանքեր է գործադրում նշված հայտարարությունը չեղյալ հայտարարելու համար` ծանուցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին: Այնուամենայնիվ, հայտարարությունը չեղյալ հայտարարելը ուժի մեջ չի մտնում պետության անդամավճարի նկատմամբ մինչև Գլխավոր վեհաժողովի հաջորդ նիստի բացման օրը:

4. Կոմիտեի գործողությունների արդյունավետ ծրագրմանը նպաստելու համար սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունն արած` սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունների անդամավճարները մուծվում են պարբերաբար` առնվազն երկու տարին մեկ անգամ, և հնարավորինս մոտ են այն անդամավճարներին, որոնք պետք է վճարվեին, եթե նրանց համար պարտադիր լինեին սույն հոդվածի 1-ին կետի դրույթները:

5. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը պարտադիր կամ կամավոր անդամավճարների մասով պարտքեր ունի ընթացիկ կամ անմիջապես նախորդող օրացուցային տարվա համար, չի կարող դառնալ Կոմիտեի Անդամ: Այս դրույթը չի կիրառվում առաջին ընտրությունների նկատմամբ: Կոմիտեի Անդամ ցանկացած այսպիսի պետության լիազորությունների ժամկետն ավարտվում է սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված ընտրությունների ժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։