Հոդված 23. Միջազգային աջակցություն ստանալու հայտերը
Հոդված 23. Միջազգային աջակցություն ստանալու հայտերը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է հայտ ներկայացնել Կոմիտեին` իր տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար միջազգային աջակցություն ստանալու ակնկալիքով:
2. Նման հայտը կարող է ներկայացվել նաև համատեղ` երկու և ավելի Մասնակից պետությունների կողմից:
3. Հայտի մեջ ներառվում են 22-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկատվությունը և անհրաժեշտ փաստաթղթերը: