Հոդված 33. Միացում
Հոդված 33. Միացում
1. Սույն Կոնվենցիան բաց է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Անդամ չհանդիսացող բոլոր այն պետությունների կողմից միանալու համար, որոնց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը հրավիրում է միանալու:
2. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է նաև ամբողջովին ներքին ինքնավարություն ունեցող այն տարածքների համար, որոնք ճանաչվում են որպես այդպիսին Միավորված ազգերի կազմակերպության կողմից, սակայն ձեռք չեն բերել լիակատար անկախություն՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի հմ. 1514 /XV/ բանաձևի համաձայն, և որոնք իրավասու են սույն Կոնվենցիայի կողմից կարգավորվող հարցերում` ներառյալ այդ հարցերին վերաբերող համաձայնագրերին միանալու իրավասությունը:
3. Միանալու մասին փաստաթուղթը ի պահ է հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին: