Հոդված 3. Կապը միջազգային այլ փաստաթղթերի հետ
Հոդված 3. Կապը միջազգային այլ փաստաթղթերի հետ
Ոչինչ սույն Կոնվենցիայում չի կարող մեկնաբանվել իբրև.
ա) Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին 1972 թվականի Կոնվենցիայի շրջանակներում ոչ նյութական մշակութային ժառանգության հետ անմիջական կապ ունեցող համաշխարհային ժառանգության արժեքների պահպանման կարգավիճակը փոփոխող կամ մակարդակը նվազեցնող, կամ
բ) մտավոր սեփականության իրավունքին կամ կենսաբանական և բնապահպանական պաշարների օգտագործմանը վերաբերող ցանկացած միջազգային փաստաթղթից բխող` դրան միացած Մասնակից պետությունների իրավունքները ու պարտավորությունները շոշափող:
II. Կոնվենցիայի մարմինները