Հոդված 24. Օգնություն ստացող Մասնակից պետությունների դերը
Հոդված 24. Օգնություն ստացող Մասնակից պետությունների դերը
1. Սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն` տրամադրվող միջազգային աջակցությունը կարգավորվում է օգնություն ստացող Մասնակից պետության և Կոմիտեի միջև կնքված համաձայնագրի միջոցով:
2. Որպես կանոն, օգնություն ստացող Մասնակից պետությունը իր տրամադրության տակ գտնվող միջոցների սահմաններում մասնակցում է պաշտպանության համար տրամադրվող միջազգային աջակցության ծախսերը հոգալու գործին:
3. Օգնություն ստացող Մասնակից պետությունը Կոմիտեին հաշվետվություն է ներկայացնում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության նպատակներով տրամադրվող աջակցության օգտագործման մասին:
VI. Ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամը