Հոդված 1. Կոնվենցիայի նպատակները
Հոդված 1. Կոնվենցիայի նպատակները
Սույն Կոնվենցիայի նպատակներն են.
ա) պաշտպանել ոչ նյութական մշակութային ժառանգությունը,
բ) ապահովել շահագրգիռ համայնքների, խմբերի և անհատների հարգանքը ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ,
գ) տեղական, ազգային և միջազգային մակարդակներում բարձրացնել ոչ նյութական մշակութային ժառանգության և փոխադարձ ճանաչելիության ապահովման կարևորության գիտակցումը,
դ) ապահովել միջազգային համագործակցությունը և աջակցությունը: