Հոդված 11. Մասնակից պետությունների դերը
Հոդված 11. Մասնակից պետությունների դերը
Յուրաքանչյուր Մասնակից պետություն`
ա) անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար,
բ) 2-րդ հոդվածի 3-րդ կետում հիշատակված պաշտպանության միջոցների շրջանակներում համայնքների, խմբերի և համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ նույնականացնում և որոշում է իր տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր տարրերը: