Հոդված 15. Համայնքների, խմբերի և անհատների մասնակցությունը
Հոդված 15. Համայնքների, խմբերի և անհատների մասնակցությունը
Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության իր գործողությունների շրջանակներում յուրաքանչյուր Մասնակից պետություն ձգտում է ապահովել նման ժառանգությունը ստեղծող, պահպանող և փոխանցող համայնքների, խմբերի և, համապատասխան դեպքերում, անհատների հնարավորինս լայն մասնակցությունը և ակտիվորեն ներգրավել նրանց այդ ժառանգության կառավարման գործում:
IV. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային մակարդակով