Հոդված 17. Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը
Հոդված 17. Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը
Պաշտպանության համապատասխան միջոցների ձեռնարկման նպատակով Կոմիտեն կազմում, նորացնում և հրատարակում է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը և, շահագրգիռ Մասնակից պետության խնդրանքով, ընդգրկում է այդ ժառանգությունը ցուցակի մեջ:
1. Կոմիտեն մշակում և Գլխավոր վեհաժողովի հաստատմանն է ներկայացնում նշված ցուցակը կազմելու, նորացնելու և հրատարակելու չափանիշները:
2. Արտակարգ հրատապության դեպքերում, որոնց օբյեկտիվ չափանիշները Կոմիտեի առաջարկությունների հիման վրա հաստատում է Գլխավոր վեհաժողովը, Կոմիտեն կարող է համապատասխան ժառանգության տարրն ընդգրկել 1-ին կետում հիշատակվող ցուցակի մեջ շահագրգիռ Մասնակից պետության հետ խորհրդակցելուց հետո: