Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ծրագրերը, նախագծերը և միջոցառումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ծրագրերը, նախագծերը և միջոցառումները

1. Մասնակից պետությունների կողմից ներկայացվող առաջարկությունների հիման վրա և Կոմիտեի կողմից որոշված ու Գլխավոր վեհաժողովի կողմից հաստատված չափանիշների համաձայն` Կոմիտեն պարբերաբար ընտրում և խթանում է ժառանգության պաշտպանությանն ուղղված ազգային, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային ծրագրերը, նախագծերը և միջոցառումները, որոնք, իր կարծիքով, լավագույնս արտահայտում են սույն Կոնվենցիայի սկզբունքներն ու նպատակները` հաշվի առնելով զարգացող երկրների հատուկ պահանջները:

2. Այս նպատակով նա ստանում, ուսումնասիրում և հաստատում է Մասնակից պետությունների կողմից նման առաջարկությունների նախապատրաստման համար միջազգային աջակցություն ստանալու հայտերը:

3. Կոմիտեն նպաստում է նման նախագծերի, ծրագրերի և միջոցառումների իրականացմանը առաջավոր փորձի տարածման այն ձևերով, որոնք որոշվում են նրա կողմից:

V. Միջազգային համագործակցությունը ԵՎ աջակցությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։