Հոդված 21. Միջազգային աջակցության ձևերը
Հոդված 21. Միջազգային աջակցության ձևերը
Կոմիտեի կողմից Մասնակից պետություններին տրամադրվող աջակցությունը կարգավորվում է 7-րդ հոդվածում նախատեսված օպերատիվ հրահանգներով և 24-րդ հոդվածում հիշատակված համաձայնագրով և կարող է ընդունել հետևյալ ձևերը.
ա) պաշտպանության տարբեր ոլորտներին վերաբերող ուսումնասիրություններ,
բ) փորձագետների և պրոֆեսիոնալների տրամադրում,
գ) ցանկացած անհրաժեշտ անձնակազմի ուսուցում,
դ) չափանիշների հաստատման և այլ միջոցների մշակում,
ե) ենթակառուցվածքների ստեղծում և գործարկում,
զ) սարքավորումների և know-how-ի տրամադրում,
է) ֆինանսական և տեխնիկական օգնության այլ ձևեր, ներառյալ, որոշ դեպքերում, ցածր տոկոսներով վարկերի տրամադրումը և նվիրատվությունները: