Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Հիմնադրամի բնույթն ու ռեսուրսները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Հիմնադրամի բնույթն ու ռեսուրսները

1. Սույնով հիմնադրվում է Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամը, այսուհետ` Հիմնադրամ:

2. Հիմնադրամը բաղկացած է նպատակային հիմնադրամներից, որոնք ստեղծվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆինանսական դրույթների համաձայն:

3. Հիմնադրամի միջոցները բաղկացած են.

ա) Մասնակից պետությունների անդամավճարներից,

բ) այդ նպատակների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի կողմից հատկացված միջոցներից,

գ) ավանդներից, նվիրատվություններից կամ ժառանգություններից, որոնք կարող են տրամադրվել.

(i) այլ պետությունների կողմից.

(ii) Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կազմակերպությունների և ծրագրերի, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կողմից.

(iii) պետական կամ մասնավոր մարմինների կամ անհատների կողմից.

դ) Հիմնադրամի միջոցներին ավելացած տոկոսներից,

ե) Հիմնադրամի օգտին կազմակերպված միջոցառումներից ստացված հասույթից և հատկացումներից,

զ) Հիմնադրամի կանոնակարգերով թույլատրված և Կոմիտեի կողմից մշակված ցանկացած այլ միջոցից:

4. Միջոցների օգտագործումը Կոմիտեի կողմից որոշվում է Գլխավոր վեհաժողովի կողմից հաստատված ղեկավար ցուցումների հիման վրա:

5. Կոմիտեն կարող է ընդունել անդամավճարներ կամ աջակցության այլ ձևեր ընդհանուր և առանձին նպատակների համար, որոնք վերաբերում են հատուկ նախագծերին, պայմանով, որ այդ նախագծերը հավանության արժանացած լինեն Կոմիտեի կողմից:

6. Ոչ մի քաղաքական, տնտեսական կամ այլ պայման, որը անհամատեղելի է սույն Կոնվենցիայի նպատակների հետ, չի կարող կցվել Հիմնադրամի անդամավճարներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։