Հոդված 31. Կապը Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցների Հռչակագրի հետ
Հոդված 31. Կապը Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցների Հռչակագրի հետ
1. Մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Կոմիտեն Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակի մեջ է ընդգրկում «Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցներ» հռչակված տարրերը:
2. Այս տարրերի ընդգրկումը Մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցուցակում ոչ մի կերպ չի կանխորոշում այդ չափանիշներն ապագա ընդգրկումների առումով, որոնք որոշվում են 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
3. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո որևէ Հռչակագիր չի ընդունվում:
IX. Եզրափակիչ դրույթներ