Հոդված 35. Դաշնային կամ ոչ ունիտար սահմանադրական համակարգերը
Հոդված 35. Դաշնային կամ ոչ ունիտար սահմանադրական համակարգերը
Դաշնային կամ ոչ ունիտար սահմանադրական համակարգ ունեցող Մասնակից պետությունների նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.
ա) սույն Կոնվենցիայի այն դրույթների կապակցությամբ, որոնց իրագործումը կապված է դաշնային կամ կենտրոնական օրենսդրական իշխանության իրավասության հետ, դաշնային կամ կենտրոնական իշխանության պարտավորությունները նույնն են, ինչ դաշնային պետություններ չհանդիսացող Մասնակից պետությունների պարտավորությունները,
բ) սույն Կոնվենցիայի այն դրույթների կապակցությամբ, որոնց իրագործումը կապված է դաշնության կազմի մեջ մտնող առանձին նահանգների, շրջանների, մարզերի կամ համայնքների իրավասության հետ, որոնք պարտավորված չեն ձեռնարկել օրենսդրական միջոցներ` համաձայն դաշնության սահմանադրական համակարգի, դաշնային կառավարությունը տեղեկացնում է նահանգների, շրջանների, մարզերի կամ համայնքների իրավասու իշխանություններին այդ դրույթների մասին` դրանք ընդունելու իր առաջարկով: