Հոդված 37. Ավանդապահի գործառույթները
Հոդված 37. Ավանդապահի գործառույթները
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը, որպես սույն Կոնվենցիայի ավանդապահ, Կազմակերպության Անդամ պետություններին, 33-րդ հոդվածում նշված` Կազմակերպության Անդամ չհանդիսացող պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը տեղեկացնում է բոլոր վավերագրերի, ընդունման, հաստատման և միանալու վերաբերյալ փաստաթղթերի 32-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան ի պահ հանձնման մասին և 36-րդ հոդվածին համապատասխան Կոնվենցիայի չեղյալ հայատարարելու մասին: