Հոդված 6. Կոմիտեի անդամ պետությունների ընտրությունը և լիազորությունների ժամկետները
Հոդված 6. Կոմիտեի անդամ պետությունների ընտրությունը և լիազորությունների ժամկետները
1. Կոմիտեի Անդամ պետությունների ընտրությունը ենթարկվում է անկանխակալ աշխարհագրական ներկայացուցչության և ռոտացիայի սկզբունքներին:
2. Կոմիտեի Անդամ պետություններն ընտրվում են չորս տարի ժամկետով՝ Կոնվենցիայի Մասնակից պետությունների կողմից, Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ:
3. Այնուամենայնիվ, առաջին ընտրությունների ընթացքում ընտրված Կոմիտեի Անդամ պետությունների կեսի լիազորությունների ժամկետը կազմում է երկու տարի: Այդ պետություններն ընտրվում են առաջին ընտրության ժամանակ՝ վիճակահանությամբ:
4. Յուրաքանչյուր երկու տարին մեկ Գլխավոր վեհաժողովը նորացնում է Կոմիտեի Անդամ պետությունների կազմի կեսը:
5. Այն նաև ընտրում է Կոմիտեի այն քանակությամբ Անդամ պետություններ, որքան պահանջվում է թափուր տեղերը լրացնելու համար:
6. Կոմիտեի Անդամ պետությունը չի կարող ընտրվել երկու անգամ անընդմեջ:
7. Կոմիտեի Անդամ պետությունները որպես իրենց ներկայացուցչի են ընտրում այն անձանց, ովքեր իրավասու են ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր բնագավառներում: