Հոդված 8. Կոմիտեի աշխատանքի մեթոդները
Հոդված 8. Կոմիտեի աշխատանքի մեթոդները
1. Կոմիտեն հաշվետու է Գլխավոր վեհաժողովին: Նա զեկուցում է նրան իր բոլոր գործողությունների և որոշումների մասին:
2. Կոմիտեն ընդունում է իր ընթացակարգը իր Անդամների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:
3. Կոմիտեն ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծել իր առջև դրված խնդիրների իրագործման համար անհրաժեշտ հատուկ խորհրդատվական մարմիններ:
4. Հատուկ հարցերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Կոմիտեն կարող է իր նիստերին հրավիրել ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր բնագավառներում իրավասությամբ օժտված ցանկացած պետական կամ հասարակական մարմնի, ինչպես նաև ցանկացած անհատի: