Գլուխ 3 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 10. Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները
Հոդված 10. Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները
Փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ անձը, որը`
1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն (ներառյալ` արտոնագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը).
2) հանձնել է որակավորման քննություն և ստացել համապատասխան վկայագիր:
Հատուկ արտոնագիր ստանալու համար փաստաբանը որակավորման քննություն է հանձնում հատուկ ծրագրով: Հատուկ արտոնագիր կարող է ստանալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Որակավորման պետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է «Բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: