Հոդված 20. Փաստաբանի գործունեության երաշխիքները
Հոդված 20. Փաստաբանի գործունեության երաշխիքները
Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների և հասարակական միավորումների, լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեության իրականացմանը:
Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություններ մատուցելու հնարավորությամբ:
Փաստաբանը չի կարող հետապնդել և պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պարտականություններին, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» և միության կանոնադրության պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, այդ թվում` իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս, դատարանում իրավապահ և այլ մարմիններում հայտնած կարծիքի համար: