Գլուխ 4 · ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 17. Արտոնագրի և հատուկ արտոնագրի գործողության կասեցումը
Հոդված 17. Արտոնագրի և հատուկ արտոնագրի գործողության կասեցումը
Արտոնագրի և հատուկ արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը`
1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում կամ համայնքի ղեկավարի պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.
2) զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության` մինչև ծառայության ժամկետի լրանալը:
Արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների միության նախագահը, իսկ հատուկ արտոնագրինը` վճռաբեկ դատարանի նախագահը:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղյակ պահել համապատասխանաբար փաստաբանների միության նախագահին կամ վճռաբեկ դատարանի նախագահին: