Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փաստաբանական գործունեության վրա:
Օտարերկրյա փաստաբանները Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն են իրականացնում սույն օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հայաստանի Հանրապետության փաստաբաններն օտարերկրյա պետություններում փաստաբանական գործունեություն են իրականացնում տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: