Հոդված 8. Փաստաբանական գաղտնիքը
Հոդված 8. Փաստաբանական գաղտնիքը
Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները, որոնք վստահորդը գաղտնիության հիմունքներով փոխանցել է փաստաբանին, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները, որոնք փաստաբանը հայթայթել է ինքնուրույն` փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում, և որոնք հայտնի չեն հանրությանը:
Փաստաբանն իրավունք ունի հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե`
1) առկա է վստահորդի համաձայնությունը.
2) նրա կարծիքով գաղտնիքի չհրապարակման հետևանքով կարող են տեղի ունենալ այնպիսի հակաօրինական արարքներ, որոնք կարող են առաջացնել անձի մահ, ծանր մարմնական վնասվածքներ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս.
3) դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած վեճում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար:
Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ: