Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Փաստաբանական գործունեության հասկացությունը
Հոդված 4. Փաստաբանական գործունեության հասկացությունը
Փաստաբանական գործունեությունը Սահմանադրությամբ և օրենքներով ճանաչված իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած շահերի իրականացմանը` օրենքով չարգելված միջոցներով և եղանակներով:
Փաստաբանական գործունեություն կարող է իրականացնել սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր ստացած փաստաբանը: