Գլուխ 3 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 12. Հատուկ արտոնագիր տալու կարգը
Հոդված 12. Հատուկ արտոնագիր տալու կարգը
Հատուկ արտոնագիր տալու համար փաստաբանը փաստաբանների միություն է ներկայացնում դիմում` հատուկ արտոնագիր ստանալու խնդրանքով, որին կցում է որակավորման պետական հանձնաժողովի կողմից տրված համապատասխան վկայագրի պատճենը:
Հատուկ արտոնագիրը տալիս է միությունը` փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունված ընդհանուր ժողովի որոշմամբ:
Յուրաքանչյուր միություն տարվա ընթացքում կարող է տալ ոչ ավելի քան երեք հատուկ արտոնագիր:
Հատուկ արտոնագիրը տրվում է ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` հնգօրյա ժամկետում:
Հատուկ արտոնագիրը տրվում է 5 տարի ժամանակով:
(12-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-242)