Գլուխ 4 · ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 16. Հատուկ արտոնագրի գործողության դադարեցումը
Հոդված 16. Հատուկ արտոնագրի գործողության դադարեցումը
Հատուկ արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) լրացել է հատուկ արտոնագրի գործողության ժամկետը.
2) փաստաբանը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
3) դադարեցվել է փաստաբանի արտոնագրի գործողությունը
4) (կետն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-242)
Հատուկ արտոնագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(16-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-242)