Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2005-01-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 21. Փաստաբանի իրավական պաշտպանությունը

գործել է մինչև 2005-01-22Բացել ARLIS-ում

Հոդված 21. Փաստաբանի իրավական պաշտպանությունը

Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի` օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված` նրան և նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

Արգելվում է այն ապացույցների օգտագործումը, որոնք ձեռք են բերվել փաստաբանի անձնական խուզարկության կամ նրա բնակարանի խուզարկության արդյունքում, և որոնք պարունակում են փաստաբանական գաղտնիք:

Փաստաբանին ձերբակալելիս` ձերբակալումն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղյակ է պահվում համապատասխան փաստաբանների միությանը:

Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։