Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից`
Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից`
1) ուժը կորցրած ճանաչել 1980 թվականի նոյեմբերի 13-ի «Հայկական ՍՍՀ փաստաբանական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքը.
2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիան և նրա մարմինները շարունակում են գործել իրենց նախկին լիազորությունների շրջանակում` մինչև Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կազմավորումը.
3) Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի անդամների և արդարադատության նախարարության թույլտվության հիման վրա իրավաբանական ծառայություն մատուցող անձանց լիազորությունները երկարաձգվում են մինչև 1999 թվականի մարտի 1-ը:
(31-րդ հոդվածը փոփ. 22.12.98 ՀՕ-281)