Հոդված 11. Փաստաբանական գործունեության արտոնագիր տալու կարգը
Հոդված 11. Փաստաբանական գործունեության արտոնագիր տալու կարգը
Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների միություն է ներկայացնում դիմում` միությանն անդամագրվելու խնդրանքով, որին կցում է որակավորման պետական հանձնաժողովի տված վկայագրի պատճենը:
Հավակնորդի դիմումը քննարկվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում մեկամսյա ժամկետում: Դիմումը կարող է մերժվել միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:
Դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատարան:
Միությանն անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է միության կնիքով և նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:
Արտոնագիրը տրվում է անժամկետ:
Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության վրա: Սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի պահանջները բավարարող անձինք համարվում են Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությանն անդամագրված` համապատասխան դիմում ներկայացնելու պահից: