Հոդված 15. Արտոնագրի գործողության դադարեցումը
Հոդված 15. Արտոնագրի գործողության դադարեցումը
Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե նա`
1) դադարել է լինել փաստաբանների միության անդամ.
2) արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.
3) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար.
5) անցել է պետական ծառայության.
6) կատարել է այնպիսի արարք, որը «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» համաձայն հիմք է արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար:
Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների միության մշտապես գործող ղեկավար մարմինը` այն անվավեր ճանաչելով:
Սույն հոդվածի առաջին մասի վեցերորդ կետով նախատեսված դեպքում արտոնագիրն անվավեր է ճանաչում փաստաբանների միության մշտապես գործող ղեկավար մարմինը` փաստաբանների միության կարգապահական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատարան: