Հոդված 18. Փաստաբանի իրավունքները
Հոդված 18. Փաստաբանի իրավունքները
Փաստաբանն իրավունք ունի`
1) քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնել կամ պաշտպանել ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ներկայացնել վստահորդի շահերը պետական և ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում.
2) օրենքով սահմանված կարգով ձեռք բերել և ներկայացնել ապացույցներ.
3) դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու պահանջով.
4) իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իրավունք ունի բողոքարկել օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները, որոշումները, ներկա գտնվել վճռաբեկ դատարանում իր բերած բողոքի քննությանը:
Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի և որոշման բողոքարկման հարցը լուծելու համար հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իրավունք ունի դատարանում ծանոթանալ ցանկացած գործի: