Գլուխ 6 · ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Կարգապահական տույժերը
Հոդված 23. Կարգապահական տույժերը
Կարգապահական խախտման համար մեղավոր ճանաչված փաստաբանի նկատմամբ կարգապահական հանձնաժողովը կարող է նշանակել հետևյալ կարգապահական տույժերից մեկը`
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն:
Կարգապահական տույժի նշանակումը փաստաբանը կարող է բողոքարկել դատարան` տույժի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում: