Հոդված 24. Փաստաբանների միությունները
Հոդված 24. Փաստաբանների միությունները
Փաստաբանների միություններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և գրանցվում են վճռաբեկ դատարանում:
Փաստաբանների միությունների նպատակներն ու խնդիրներն են`
1) պայմաններ ստեղծել իրենց անդամների մասնագիտական գործունեության իրականացման համար.
2) պաշտպանել իրենց անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
3) կազմակերպել իրենց անդամների ուսուցումը և վերապատրաստումը.
4) վերահսկողություն իրականացնել իրենց անդամների կողմից «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» և միության կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.
5) միջոցներ ձեռնարկել փաստաբանի հեղինակության բարձրացման ուղղությամբ:
Փաստաբանների միություններն անկախ, ինքնակառավարվող միավորումներ են և օգտվում են հասարակական կազմակերպությունների համար օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից: