Գլուխ 7 · ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. Փաստաբանների միության ստեղծումը
Հոդված 25. Փաստաբանների միության ստեղծումը
Փաստաբանների միություն ստեղծվում է նրա հիմնադիրների (առնվազն հիսուն փաստաբան և որակավորման քննություն հանձնած և համապատասխան վկայագիր ունեցող անձինք) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի որոշմամբ:
Փաստաբանների միությունը հիմնադիր ժողովում ընդունում է իր կանոնադրությունը, ընտրում մշտապես գործող ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ, կարգապահական հանձնաժողով: