Գլուխ 7 · ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 27. Փաստաբանների միության մարմինները
Հոդված 27. Փաստաբանների միության մարմինները
Փաստաբանների միության մարմիններն են`
1) ընդհանուր ժողովը.
2) մշտապես գործող ղեկավար մարմինը (վարչություն, խորհուրդ և այլն).
3) կարգապահական հանձնաժողովը.
4) վերստուգիչ հանձնաժողովը:
Փաստաբանների միության մարմինների լիազորությունները սահմանվում են միության կանոնադրությամբ: