Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Փաստաբանական գործունեության բովանդակությունը
Հոդված 5. Փաստաբանական գործունեության բովանդակությունը
Փաստաբանական գործունեությունը ներառում է`
1) խորհրդատվությունը, այդ թվում` փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմումը.
2) ներկայացուցչությունը.
3) պաշտպանությունը:
Սույն հոդվածի առաջին մասին երրորդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնում է միայն փաստաբանը: