Հոդված 6. Փաստաբանական գործունեության վճարովիությունը
Հոդված 6. Փաստաբանական գործունեության վճարովիությունը
Փաստաբանական գործունեությունը վճարովի է:
Փաստաբանական գործունեության վճարի չափն ու կարգը որոշվում է փաստաբանի և ծառայություն ստանալու համար դիմած անձի միջև կնքված պայմանագրով:
Օրենքով նախատեսված դեպքում անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է պետությունը` Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության միջոցով:
Անվճար փաստաբանական ծառայությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությանը պետական բյուջեից փոխհատուցվող գումարի չափը որոշվում է փաստաբանի աշխատանքային մեկ ժամի համար` դատախազի աշխատանքային 1 ժամի վարձատրությանը համարժեք գումարի չափով:
Սույն հոդվածով սահմանված չափից փոքր փոխհատուցման պայմաններով անվճար իրավաբանական օգնության ապահովումը կարող է իրականացնել փաստաբանների մեկ այլ միություն` կառավարության հետ կնքած պայմանագրի հիման վրա: