Հոդված 12. Միջազգային համագործակցության խրախուսումը
Հոդված 12. Միջազգային համագործակցության խրախուսումը
Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով մասնակիցները ձգտում են ամրապնդել իրենց երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը` հատուկ ուշադրություն դարձնելով 8-րդ և 17-րդ հոդվածներում նշված իրավիճակներին, նպատակ հետապնդելով մասնավորապես`
ա) նպաստել մասնակից կողմերի միջև մշակութային քաղաքականության հարցերով երկխոսությանը,
բ) ամրապնդել պետական հատվածի ռազմավարական և կառավարչական ներուժը մշակութային հասարակական հաստատություններում` մշակութային փոխանակումների և մասնագետների միջև ու միջազգային մակարդակով առաջավոր փորձի փոխանակման միջոցով,
գ) ամրապնդել գործընկերային հարաբերությունները ինչպես քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ, այնպես էլ նրանց միջև` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությունը զարգացնելու և խրախուսելու նպատակով,
դ) աջակցել նոր տեխնոլոգիաների կիրառմանը և խթանել գործընկերային կապերը` տեղեկատվության փոխանակումն ընդլայնելու և մշակութային փոխըմբռնումը բարելավելու, ինչպես նաև մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությունը խրախուսելու նպատակով,
ե) խրախուսել համատեղ արտադրության և համատեղ տարածման մասին համաձայնագրերի կնքումը: