Հոդված 7. Մշակութային ինքնարտահայտման ձևերի խրախուսման միջոցները
Հոդված 7. Մշակութային ինքնարտահայտման ձևերի խրախուսման միջոցները
1. Մասնակիցները ձգտում են իրենց տարածքում ստեղծել այնպիսի միջավայր, որը կօգնի առանձին անձանց և սոցիալական խմբերին.
ա) ստեղծել, արտադրել, տարածել և բաշխել մշակութային ինքնարտահայտման իրենց սեփական ձևերը և մուտք ունենալ դեպի դրանք՝ պատշաճ ուշադրություն դարձնելով կանանց, ինչպես նաև տարբեր սոցիալական խմբերի, ներառյալ փոքրամասնություններին և տեղաբնիկ ժողովուրդներին պատկանող անձանց հատուկ պայմաններն ու կարիքները,
բ) մուտք ունենալ մշակութային ինքնարտահայտման տարբեր ձևերը, որոնք ի հայտ են գալիս ինչպես իրենց տարածքներում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում:
2. Մասնակիցները ձգտում են նաև ընդունել արվեստի գործիչների, ստեղծագործական գործընթացներում ներգրավված այլ անձանց, մշակութային համայնքների, ինչպես նաև նրանց աշխատանքը օժանդակող կազմակերպությունների կարևոր ավանդը և մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության հարստացման գործում նրանց ունեցած գլխավոր դերը: