Հոդված 18. Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ
Հոդված 18. Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ
1. Սույնով հիմնվում է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ, այսուհետ` Հիմնադրամ:
2. Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսների մասին կանոնակարգի` այդ Հիմնադրամը հանդիսանում է նպատակային հիմնադրամ:
3. Հիմնադրամի միջոցները գոյանում են.
ա) մասնակիցների կամավոր անդամավճարներից,
բ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից այդ նպատակով առանձնացված միջոցներից,
գ) այլ պետությունների, կազմակերպությունների և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ծրագրերի, տարածաշրջանային կամ միջազգային այլ կազմակերպությունների, ինչպես նաև պետական կամ մասնավոր մարմինների և/կամ մասնավոր անձանց կողմից ներդրվող անդամավճարներից, նվիրատվություններից և կտակած գույքից,
դ) Հիմնադրամի միջոցների ցանկացած տոկոսային հավելումից,
ե) ի շահ Հիմնադրամի կազմակերպվող միջոցառումներից հավաքվող և մուտքագրվող գումարներից,
զ) Հիմնադրամի կանոնակարգով նախատեսված ցանկացած այլ միջոցից:
4. Հիմնադրամի միջոցների օգտագործման մասին որոշում կայացնում է Միջկառավարական կոմիտեն 22-րդ հոդվածում հիշատակվող մասնակիցների Կոնֆերանսի կողմից սահմանվող ղեկավար սկզբունքների հիման վրա:
5. Միջկառավարական կոմիտեն կարող է ընդունել մուծումներ և օգնություն այլ ձևերով` որոշակի նախագծերի կապակցությամբ ընդհանուր և կոնկրետ նպատակների համար` պայմանով, որ այդ նախագծերը արժանացած լինեն իր հավանությանը:
6. Անդամավճարների մուտքը Հիմնադրամ չի կարող ուղեկցվել քաղաքական, տնտեսական կամ սույն Կոնվենցիայի նպատակներին չհամապատասխանող որևէ այլ պայմանով:
7. Մասնակիցները ձգտում են սույն Կոնվենցիայի իրականացման նպատակով պարբերաբար կատարել կամավոր ներդրումներ: