Անցնել բովանդակությանը

Հոդված 33. Փոփոխությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Փոփոխությունները

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից գլխավոր տնօրենին հասցեագրած գրավոր հաղորդագրությամբ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայի փոփոխություններ: Գլխավոր տնօրենն այդ հաղորդագրությունն ուղարկում է բոլոր մասնակիցներին: Եթե հաղորդագրություն ուղարկելու օրվանից վեց ամսվա ընթացքում մասնակիցների ոչ պակաս, քան կեսը դրականորեն է արձագանքում հարցմանը, գլխավոր տնօրենն այդ առաջարկությունը ներկայացնում է մասնակիցների Համաժողովի հերթական նստաշրջանին՝ քննարկման և հնարավոր ընդունման նպատակով:

2. Փոփոխություններն ընդունվում են Կոնվենցիայի` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող մասնակիցների ձայների 2/3 մեծամասնությամբ:

3. Սույն Կոնվենցիայի փոփոխություններն ընդունվելուց հետո ներկայացվում են մասնակիցներին՝ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու նպատակով:

4. Այն մասնակիցների նկատմամբ, որոնք վավերացրել, ընդունել, հաստատել են սույն Կոնվենցիայի փոփոխությունները կամ միացել են դրանց, այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում մասնակիցների 2/3-ի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված փաստաթղթերն ի պահ հանձնվելուց 3 ամիս հետո: Հետագայում փոփոխությունը վավերացնող, ընդունող, հաստատող կամ դրանց միացող յուրաքանչյուր մասնակցի համար նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ մասնակցի կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվանից երեք ամիս հետո:

5. 3-րդ և 4-րդ կետերով նկարագրված ընթացակարգը չի կիրառվում Միջկառավարական կոմիտեի անդամների թվին վերաբերող` 23-րդ հոդվածի փոփոխությունների առնչությամբ: Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

6. 27-րդ հոդվածում նշված պետությունը կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունը, որը սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո է դառնում սույն Կոնվենցիայի մասնակից, եթե այլ մտադրության մասին չի հայտնում, համարվում է.

ա) սույն Կոնվենցիայի մասնակից՝ այդ կերպով կատարված փոփոխություններով, և

բ) սույն Կոնվենցիայի մասնակից՝ առանց նրանում կատարված փոփոխությունների ցանկացած մասնակցի նկատմամբ, որը կապված չէ այդ փոփոխությունների գործողությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։